Նոր սարքը մարդուն վերածում է «ձկան»` թույլ տալով նրան շնչել ջրի տակ (լուսանկարներ)
Հարավկորեացի դիզայները ստեղծել է հետաքրքիր մի սարք, որը հնարավորություն է տալիս մարդուն շնչել ջրի տակ` առանց թթվածնային բալոն օգտագործելու:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այլ կերպ ասած՝ Triton կոչվող սարքը լողորդին մասամբ վերածում է «ձկան», որը շնչում է` ջրում եղած թթվածինը կլանելով:
Triton-ը կարողանում է թթվածինն առանձնացնել ջրից, որպեսզի լողորդին հարմար լինի շնչելը: Այնուհետև, օգտագործելով միկրոկոմպրեսորը, այն պահեստավորում է բավարար քանակությամբ թթվածին:
Սարքը գործում է սովորականից 30 անգամ ավելի փոքր մարտկոցով, որը հազար անգամ ավելի արագ է լիցքավորվում: Հեղինակը նշել է, որ Triton-ի զանգվածային արտադրության մասին խոսելը դեռ վաղ է:














