General Motors-ն այս տարի շուկայում 15 նորույթ կներկայացնի
General Motors ընկերության ղեկավարները հայտարարել են, որ ավտոմոբիլային համաշխարհային շուկային այս տարի բավական համեստ աճ է սպասվում։ Սակայն կոնցեռնը պատրաստվում է լրջորեն թարմացնել իր մոդելային շարքը՝ 15 բոլորովին նոր մոդելների կամ արդեն իսկ գոյություն ունեցող մոդելների վերադիզայնի շնորհիվ, գրում է auto.vesti.ru-ն։
Նորույթների մեծամասնության մասին արդեն հայտնի է եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան։ 2014թ. ընկերությունը պատրաստվում է կարևոր շուկաներում ակտիվ վաճառել այնպիսի նորույթներ, ինչպիսին են նոր սերնդի Chevrolet Tahoe և Cadillac Escalade, Chevrolet Colorado և GMC Canyon մոդելները, ինչպես նաև օրերս ներկայացված Cadillac ATS ավտոմեքենան։
Բացի այդ, նշվում է, որ ևս երկու լրացուցիչ նորույթ կհայտնվի Չինաստանի շուկայում։










