Գերմանիայում ընթացքի ժամանակ բեռնատարից Apple-ի 95.000 դոլարի արտադրանք են գողացել (տեսանյութ)
Apple ընկերությունը հաճախ է հայտնվում որպես տուժած կողմ տարբեր գողությունների ժամանակ։ Այժմ ուշադրության կենտրոնում է հայտնվել ընկերության արտադրանքը տեղափոխող բեռնատարը, ընդ որում՝ գողությունն արվել է ինչպես մարտաֆիլմում, գրում է iphones.ru-ն։
Հանցագործները գործել են առավելագույնս արագ, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել ավելի քան 80 կմ/ժ արագությամբ ընթացքի ժամանակ. համարձակ հանցագործները բացել են բեռնատարի դուռը և տարել iPhone, iPad և այլ սարքավորումներ։
Գողոնի գումարը կազմել է 95 հազ. դոլար։ Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել հանցագործների ինքնությունը։
Բեռնատարը Նիդեռլանդներից ուղևորվելիս է եղել Չեխիա՝ Գերմանիայի տարածքով, որտեղ էլ կատարվել է գողությունը։ Պատահարի մասին հայտնի է դարձել միայն 2 ժամ անց, երբ բեռնատարը կանգ է առել լիցքավորման համար։










