Թաիլանդում խաղաղ ցուցարարների վրա նռնակ են նետել. կա 31 վիրավոր

13:13 • 17.01.14

Բանգկոկում խաղաղ ցույցն ավարտվել է պայթյունով. ցուցարարների վրա պայթուցիկ սարք է նետվել, ինչի հետևանքով կա առնվազն 31 վիրավոր, հայտնում է Associated Press-ը: Պայթուցիկը նետվել է մոտակա շենքերից:

 

Կառավարության դեմ հանդես եկող ցուցարարների ամբոխի մեջ նռնակ է գցվել, ցուցարարների շարքում է եղել նաև ընդդիմադիրների առաջնորդ Սութհեփ Թոգսուբանը, սակայն նա չի տուժել:

 

Նախկինում նույն ցուցարարները ևս դարձել են կրակահերթերի, մանր պայթյունների թիրախ:

 

Արդեն մի քանի շաբաթ է Թաիլանդում չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնց հիմնական պահանջը գործող վարչապետ Շինավատրայի հրաժարականն է: