Հունաստանում դատապարտել են բլոգերին՝ կրոնը վիրավորելու համար
Հունաստանում դատարանը 10 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել բլոգեր Ֆիլիպոս Լոիզոսին՝ֆեյսբուքյան «ծերունի Պաստիցիա» էջի օգտատիրոջը՝ կրոնը վիրավորելու համար: Այս մասին գրում է РосБалт-ը:
Ֆեյսբուքյան «ծերունի Պաստիցիա» էջը սոցցանցում հայտնվել է 2012 թվականի սեպտեմբերին: Այն համարել են Պաիսիա Սվյատագորցի ծաղրանկարը, իսկ ոմանք նրան երկրպագում են որպես սրբի: Դա դժգոհություն է առաջացրել եկեղեցու և մի շարք քաղաքական գործիչների մոտ:
Բլոգերի արդարացումը, թե չէր պատրաստվում վիրավորել դավանանքը և ծաղրել սուրբ Պաիսիային, չեն օգնել նրան՝ խույս տալ դատապարտվելուց:










