Օլանդն իր սիրուհու համար բնակարան է վարձել Ելիսեյան պալատի մոտակայքում. Closer

13:43 • 17.01.14

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեի միջև սիրավեպի նոր մանրամասներ է հրապարակել Closer ամսագիրը, գրում է vesti.ru-ն:

 

Ինչպես գրում է ամսագիրը, ամեն ինչ սկսվել է 2011 թվականին: Ժյուլի Գայեն ապագա նախագահի հետ ծանոթացել է Փարիզում՝ Ֆրանսիական ռադիոյի տան մոտ գտնվող ռեստորանում: Դերասանուհու խոսքով՝ նա հիացած է եղել այդ «համեստ տղամարդով»:

 

Ֆրանսիական ամսագրի տվյալներով՝ Օլանդի և Գայեի հարաբերություններն իդեալական չեն եղել, նրանք որոշ ժամանակ չեն հանդիպել, երբ լավացել են Օլանդի և նրա 48-ամյա քաղաքացիական կնոջ՝ Վալերի Տրիերվեյլերի հարաբերությունները:

 

Ամսագիրը հայտնել է, որ 59-ամյա նախագահը հատուկ դերասանուհու հետ հանդիպումների համար Ելիսեյան պալատից երկու քայլի վրա գտնվող բնակարան է վարձել: Բնակարանը գտնվում է շատ հարմարավետ վայրում՝ Ելիսեյան պալատից ընդամենը 100 մետրի վրա: Բնակարանը պատկանել է կորսիկական հանցագործ շրջանակներում հեղինակության կնոջը՝ Էմանուել Հոկին, որը համարվում է Ժյուլի Գայեի ընկերուհին:

 

Անձնական կյանքին միջամտությունը 41-ամյա ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն գնահատել է 54 հազար եվրո: Այդքան է հայցի արժեքը, որը նա դատարան է ներկայացրել Closer ամսագրի դեմ: Նշենք, որ հենց այս ամսագիրն է հրապարակել նրանց սիրավեպի մասին հոդվածը։