Գայեն Օլանդին ծանոթացրել է ընտանիքի հետ. ԶԼՄ-ներ

15:52 • 17.01.14

Closer պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի հարաբերությունները զարգանում են, և դերասանուհին արդեն հասցրել է սիրելիին ներկայացնել ընտանիքին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Ֆրանսուա Օլանդը դարձել է նրա կյանքի մի մասը, նա անգամ Օլանդին ներկայացրել է տատիկին և ընտանիքի մի մասին»,-գրում է պարբերականը։

 

Պնդում կա, թե Օլանդն ու Գայեն միասին երևացել են ճաշարանում և գյուղատնտեսական շուկայում։

 

Պարբերականը նոր տեղեկություններ էր հրապարակել այս աղմկահարույց սիրավեպի մասին։ Ինչպես գրում է ամսագիրը, ամեն ինչ սկսվել է 2011 թվականին: Ժյուլի Գայեն ապագա նախագահի հետ ծանոթացել է Փարիզում՝ Ֆրանսիական ռադիոյի տան մոտ գտնվող ռեստորանում: Դերասանուհու խոսքով՝ նա հիացած է եղել այդ «համեստ անձնավորությունով»:

Ֆրանսիական ամսագրի տվյալներով՝ Օլանդի և Գայեի հարաբերություններն իդեալական չեն եղել, նրանք որոշ ժամանակ չեն հանդիպել, երբ լավացել են Օլանդի և նրա 48-ամյա քաղաքացիական կնոջ՝ Վալերի Տրիերվեյլերի հարաբերությունները: