Իտալացիներին զայրացրել է իտալական նավահանգստում սիրիական քիմիական զենքի վերբեռնման մասին որոշումը

12:36 • 17.01.14

Իտալական Ջոյա-Տաուրո քաղաքի նավահանգստում սիրիական քիմիական զենքի վերբեռնման մասին Իտալիայի կառավարության և միջազգային մարմինների որոշումը բողոք է առաջացրել տեղական բնակչության շրջանում, գրում է gazeta.ru-ն:

 

Il Sole 24 Ore-ն հաղորդում է, որ Սան Ֆերդինանդոն, Ռոզարնոն ու Ջոյա-Տաուրոն բողոքել են տեղի նավահանգստում գործողության իրականացման մասին իշխանությունների որոշման դեմ:

 

Ավելի վաղ Իտալիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մաուրիցիո Լուպին հայտարարել է, որ վերբեռնման գործողությունը վտանգ չի ներկայացնում և կիրականացվի անվտանգության բոլոր նորմերի պահպանմամբ, հաղորդում է Corrierre de la Sera-ն:

 

Լուպին հավելել է, որ քիմիական զենքով կոնտեյներները կվերբեռնվեն դանիական նավից ամերիկյան նավի վրա և չեն բեռնաթափվի ցամաքում:

 

Նախարարը հայտնել է, որ Ջոյա-Տաուրոյի նավահանգիստն ընտրվել է որպես ամենաանվտանգ վայր: