Վենեսուելայում հանցավորության բարձր մակարդակի «մեղավորը» սերիալներն են. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրում հանցավորության բարձր մակարդակին բացատրություն է գտել. դրան կարող են նպաստել հեռուստասերիալները, հայտնում է korrespondent.net-ը՝ լատինամերիկյան ԶԼՄ-ներին հղումով։
Ըստ նրա՝ հեռուստաալիքները «գոյատևում» են սերիալներով, որտեղ գլխավոր հերոսները սպանում են մարդկանց, բայց միևնույն ժամանակ ներկայացվում որպես գլխավոր հերոսներ։
«Քանի՞ միլիոն մարդ է դա տեսնում։ Տղաներ, աղջիկներ, երիտասարդություն»,-ընդգծել է նա։
Մադուրոն երկրի հեռահաղորդակցությունների նախարարին հանձնարարել է հեռուստահաղորդումների բովանդակության ուսումնասիրություն անցկացնել։
Ըստ նրա՝ բազմաթիվ սերիալներ հրահրում են բռնություն և ատելություն, և դրան պետք է վերջ տալ։










