Նազարբաևը կարգադրել է երկարաձգել ղազախների կյանքը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է ավելացնել քաղաքացիների կյանքի միջին տևողությունը՝ մինչև 80 տարեկան, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Tengrinews.kz-ին։
Նազարբաևի կարծիքով՝ նման ցուցանիշների հնարավոր կլինի հասնել «առողջ ապրելակերպ ներդնելու և բժշկության զարգացման շնորհիվ»։
«Մեր երկիրը պետք է դառնա ամենաանվտանգներից և հարմարավետներից մեկը։ Խաղաղություն և կայունություն, արդարություն և կարգուկանոն՝ ահա նրա զարգացման հիմքը»,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ կառավարությունն արդեն մշակել է երկիրն աշխարհի 30 զարգացած պետությունների ցուցակում ընդգրկելու ծրագիրը։










