Նոր ձայնարկիչը հնարավորություն է տալիս երաժշտություն լսել ջրի տակ (լուսանկար, տեսանյութ)

23:46 • 17.01.14

Finis ընկերությունը հատուկ անջրանցիկ ձայնարկիչ է ստեղծել երաժշտության սիրահարների համար, ովքեր այժմ կարող են երգեր լսել անգամ ծովում լողալիս:


Ինչպես հայտնում է Rbc.ru-ն՝ Neptune ձայնարկիչն ունի 4 գեգաբայթ ներկառուցված հիշողություն, որը կբավարարի նույնիսկ ամենախստապահանջ լողորդի պահանջները:


Neptune-ի ականջակալները գործում են նույն սկզբունքով, որով դելֆիններն ու կետերը շփվում են ջրի մեջ՝ ուղարկելով ձայնային թրթիռներ։ Սարքը կարող է դիմակայել ճնշմանը մինչև 3 մետր խորություններում:
 

 

Նոր ձայնարկիչը հնարավորություն է տալիս երաժշտություն լսել ջրի տակ (լուսանկար, տեսանյութ)