Նորվեգիայի ծովածոցում սաստիկ ցրտերի պատճառով հազարավոր ձկներ են սառել (լուսանկար)
Վերջերս անոմալ ցրտեր ու խիստ ցածր ջերմաստիճան էր գրանցվել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև՝ աշխարհի այլ երկրներում:
Ինչպես գրում է Business Insider-ը՝ Նորվեգիայի Լովունդ կղզու ծովածոցում, որտեղ ջերմաստիճանը հասել էր 7.8 աստիճան ցրտի՝ ըստ Ցելսիուսի, հազարավոր ձկներ սառել են ջրում՝ հենց ափերի մոտ:
Նորվեգական հեռուստահաղորդակցական ընկերության կայքում լուսանկար է հրապարակվել, որում պատկերված են սառած ձողաձկները:











