Օբաման արգելել է հատուկ ծառայություններին՝ լրտեսել օտարերկրյա առաջնորդներին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազգային անվտանգության գործակալությանն արգելել է լրտեսել արտասահմանյան երկրների առաջնորդներին, որոնց ԱՄՆ-ն դաշնակից է համարում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Իր այս որոշման մասին Օբաման հայտարարել է ամերիկյան հեռուստատեսության ուղեղ եթերով:
Բացի այդ՝ նա ասել է, որ ԱՄՆ իշխանությունները կձեռնարկեն միջոցառումներ, որոնք կսահմանափակեն ԱԱԳ-ի լրտեսությունը՝ ամերիկացիների անձնական կյանքը պաշտպանելու համար:










