Ֆրանսուա Օլանդը դեռևս չի այցելել հիվանդանոցում գտնվող իր քաղաքացիական կնոջը

00:17 • 17.01.14

 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռ ոչ մի անգամ չի այցելել իր քաղաքացիական կնոջը, ով հիվանդանոցում է հայտնվել՝ տեղեկանալով, որ երկրի ղեկավարը գաղտնի հանդիպում է դերասանուհի Ժյուլի Գայեի հետ: Այս մասին հաղորդում է Вести.ru-ն:


Վալերի Տրիերվեյլերն արդեն մեկ շաբաթ գտնվում է փարիզյան հիվանդանոցում։ Բժիշկներն արձանագրել են, որ նրա մոտ նկատվում են տրամադրության կտրուկ տատանումներ և ծայրահեղ գերհոգնածություն:


Հատկանշական է, որ ֆրանսիական առաջնորդը, ինչպես նաև՝ նրա նախկին և ներկայիս քաղաքացիական կանայք դարձել են Ֆրանսուա Օլանդի սիրավեպի մասին պատմող համակարգչային խաղի հերոսներ: Խաղում անհրաժեշտ է մոպեդով հասնել սիրուհուն՝ խուսափելով Սեգոլեն Ռուայալից, Վալերի Տրիերվեյլերից և պապարացիներից: