Լեհերը փոխհատուցում են պահանջում Օսվենցիմի համար
Նացիստների կողմից Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի կառուցման հետևանքով իրենց սեփականությունը կորցրած լեհերը փոխհատուցում են պահանջում, հայտնում է Euromag-ը:
Մոտ 300 ընտանիքներ, որոնք նախկինում Գերմանիայի իշխանություններից իրենց կորցրած տների ու հողատարածքների համար փոխհատուցում չեն պահանջել, այժմ դիմել են լեհական կառավարությանը` պահանջելով, որ ընտանիքներից յուրաքանչյուրին վճարվի 13.000-ական դոլար:
Կառավարության դիմածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնց խոսքերով՝ իրենք դեղեր գնելու համար բավարար միջոցներ չունեն:










