Պուտինը նշել է, թե Օլիմպիական խաղերին որ մարզաձևում կցանկանար չափել իր ուժերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե որ սպորտաձևում կնախընտրեր մասնակցել Օլիմպիական խաղերին: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նախագահը նշել է, որ կա մեկ մարզաձև, որով ինքն զբաղվում է իր ողջ գիտակից կյանքում` ձյուդոն, և որ մեծ հաճույքով կմասնակցեր այս մարզաձևի մրցումներին, եթե հասներ օլիմպիական մակարդակի:
Պուտինը նաև պատմել է, որ իրեն դուր է գալիս ուշուն՝ իր մեծ ավանդներով և տեսարժանությամբ, իրեն չի հաջողվել հաջողությունների հասնել այս մարզաձևում:










