Ռուսաստանում մանկական խանութների ցանցը ներողություն է խնդրել համասեռամոլություն քարոզելու համար
Ռուսաստանում «Կատյուշա» մանկական խանութների ցանցի ղեկավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել գնորդներից մանկական խաղի համար, որը համարել են համասեռամոլության քարոզում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ դատախազություն էր դիմել «Ստավրոպոլի ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպությունը՝ հայտարարելով, որ խանութներից մեկում գնել է «Ֆանտի» խաղը, որը պարունակում է «անբարոյական առաջադրանքներ»: Օրինակ՝ խաղում առաջարկվում է «գրավել խաղի մյուս մասնակցին» և «դեր կատարել էրոտիկ ֆիլմում»: Բացի այդ՝ երեխաներին առաջարկվում է պատկերել «նույն սեռի սիրեկանների»:
Առևտրի տան գլխավոր տնօրեն Իրինա Պետրոսյանը հայտարարել է, որ խնդիրն առաջացել է աշխատակիցների սխալի պատճառով և ներողություն է խնդրել գնորդներից կատարվածի համար:










