ԱՄՆ-ում «սելֆի-ոտիկանություն» է ստեղծվել

22:16 • 17.01.14

Երկու ամերիկացի ուսանող հայտարարել են «սելֆի-ոստիկանության» ստեղծման մասին և սկսել են տուգանել Instagram-ի օգտատերերին՝ բջջային հեռախոսով արված սեփական լուսանկարները հրապարակելու համար: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն հղում կատարելով The Daily Mail-ին:


«Ողջ մարդկության անունից մենք ձեզ տուգանելու ենք յուրաքանչյուր «սելֆիի» դիմաց՝ 1դոլլարով: Մենք մեղադրում ենք ձեզ ինքնասիրահարված լինելու մեջ»,- նշված է «ոստիկանության» selfiepolice.org պաշտոնական կայքում:


Ինչպես պարզաբանում են «օրինապահ մարմինները»՝ տուգանքից կազմված ողջ հասույթը կուղղորդվի բարեգործության ոչ վճարունակ երեխաների ուսման համար: Բոլոր տուգանվածները հրավիրում են միանալ իրենց կամավորական խմբին և ակտավորեն իրենց ընկերներին «փառասիրության տուգանքով»:


Այս լուրը գրելու պահին կայքին հաջողվել էր հավաքել 1400 դոլար: Բացի հասարակ քաղաքացիներից՝այս «ոստիկանների» հսկողության տակ են հայտնվել նաև հանրահայտ մարդիկ: Ամենավտանգավոր ինքնասիրահարվածների ցանկում են հայտնվել Բեյոնսեն, Միշել Օբաման, Մայլի Սայրուսը, Քիմ Քարդաշյանը: 

ԱՄՆ-ում «սելֆի-ոտիկանություն» է ստեղծվել