Լեռնադահուկային հանգստավայրի աշխատակիցները գտել են Շումախերի թալիսմանը
«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն, գերմանացի Միխայել Շումախերին, ով կոմայի մեջ է գտնվում, վերադարձրել են տիբեթյան ապարանջանը, որը նա կրել է լեռնադահուկային հանգստավայրում սահելու ժամանակ, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Այն ավտոարշավորդին էր նվիրել նրա կինը։ Թալիսմանը ձյան տակից գտել են դահուկային կայանի աշխատակիցները։
Համարվում է, որ շամբալա ապարանջանները պահպանում են դրանց տերերին։
Հիշեցնենք, որ Շումախերը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել լեռնային հանգստավայրում սահելու ընթացքում։










