Google-ը «խելացի» կոնտակտային ոսպնյակներ է ստեղծում` կրողի առողջությանը հետևելու համար

15:12 • 17.01.14

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ներկայում աշխատում է շատ հետաքրքիր նախագծի վրա, որի շրջանակներում ստեղծվում են «խելացի» կոնտակտային ոսպնյակներ:

 

Ինչպես նշում է Business Insider-ը, Google X lab-ի մասնագետները փորձում են այնպիսի ոսպնյակներ ստեղծել, որոնք կկարողանան հետևել դրանք կրող մարդու առողջական վիճակին:

 

Բիոսենսորներով, չիպերով ու մարդկային մազից էլ բարակ անտենայով համալրված ոսպնյակները հիմնականում նախատեսված են շաքարախտով հիվանդների համար, քանի որ դրանք կկարողանան չափել արյան մեջ գլյուկոզայի չափը:

 

Մասնագետների խոսքերով՝ դրանք կփոխարինեն մատից արյուն վերցնելու տհաճ գործընթացին:

Google-ը «խելացի» կոնտակտային ոսպնյակներ է ստեղծում` կրողի առողջությանը հետևելու համար