Ստոկհոլմը հրաժարվել է «Օլիմպիադա-2022»-ի անցկացումից

17:53 • 17.01.14

Ստոկհոլմը հրաժարվել է 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնելու համար պայքարից: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի իշխող Չափավոր կոալիցիոն կուսակցությունը: Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ մրցումների կազմակերպումը մեծ ներդրումներ կպահանջի նոր մարզական կառույցների շինարարության համար, որոնք պետք չեն գա խաղերի ավարտից հետո, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Ինչպես նշում է Sveriges Radio-ն՝ ավելի վաղ նման հայտարարություններով էին հանդես եկել քրիստոնյա-դեմոկրատները, Ձախերի և Լիբերալ կուսակցությունները:

 

Օլիմպիական խաղերը կազմակերպելու իրավունքի համար կշարունակեն պայքարել հինգ թեկնածուներ՝ Պեկինը, Օսլոն, Ալմաթին, Լվովը և Կրակովը: