Չինաստանը ծխամշուշի պատճառով հսկայական էկրանների միջոցով լուսաբացի ու մայրամուտի տեսարաններ է ցուցադրում (լուսանկարներ)
Չինաստանի մայրաքաղաք Պեկինը հայտնվել է խիտ ծխամշուշի ազդեցության գոտում, ինչի պատճառով բնակիչներն արևի բնական լույսի խիստ պակաս են զգում, տեղեկացնում է Daily Mail-ը:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ քաղաքային իշխանությունները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հսկայական էկրանների միջոցով ցուցադրում են լուսաբացի ու մայրամուտի տեսարաններ:
Սովորաբար այդ էկրանների միջոցով զբոսաշրջիկների համար գովազդվում են Չինաստանի տեսարժան վայրերը, սակայն այժմ տեսարժան վայրերին առավոտյան ժամերին փոխարինում են լուսաբացի տեսարանները, իսկ երեկոյան` մայրամուտի:
Պեկինի իշխանությունները ծխամշուշի պատճառով կոչ են արել բնակիչներին միայն խիստ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալ:













