ԱՄՆ-ում 70 մլն կրեդիտ քարտերի տվյալներ գողացած վիրուսը մասամբ ռուսերեն է գրված եղել. ԶԼՄ-ներ

10:15 • 17.01.14

Վիրուսը, որի շնորհիվ ԱՄՆ-ում գողացել են 70 միլիոն կրեդիտ քարտերի տվյալներ, մասամբ ռուսերեն է գրված եղել, ասված է ամերիկյան առևտրային ընկերությունների միջև տարածված ԱՄՆ կառավարության գաղտնի զեկույցում, գրում է «Взгляд» թերթը:

 

Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, ծրագրավորման լեզուներում ռուսերեն բառեր, որպես կանոն, չեն օգտագործվում: Խոսքը հնարավոր է լրացուցիչ դիտարկումների մասին է, որոնք դրվել են ծրագրի կոդում: Թերթը նաև նշում է, որ ծրագիրը չեն ճանաչել հակավիրուսային միջոցները, և Target խանութների ցանցից բացի հարձակման են ենթարկվել նաև այլ րիթեյլերներ:

 

Զեկույցում նշվում է, որ կոդը գրած հաքերները բարձր պրոֆեսիոնալություն են ցուցադրել: ԱՄՆ կառավարությունը նաև զեկույցում նկարագրել է, թե ինչպես հայտնաբերել վիրուսը և առաջարկել է դրա դեմ պայքարի միջոցներ:

 

2013 թվականի վերջին Target ընկերությունն ընդունել է իր համակարգը կոտրելու և միլիոնավոր կրեդիտների մասին տվյալներ գողանալու փաստը: Գողացված տեղեկությունը ներառել է օգտատերերի անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ:

 

ԱՄՆ-ում 70 մլն կրեդիտ քարտերի տվյալներ գողացած վիրուսը մասամբ ռուսերեն է գրված եղել. ԶԼՄ-ներ