Ցավի ընկալումը կախված է գլխուղեղի առանձնահատկություններից

01:14 • 17.01.14

Ուղեղի գորշ նյութը որոշում է, թե ինչպես են մարդիկ արձագանքում ցավին: Վայք Ֆորեսթ բժշկական բապտիստական կենտրոնի աշխատակիցները գտնում են, որ ցավի ընկալումը ուղղակիորեն կապված է ուղեղի կառուցվածքի հետ: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:


Գիտնականները հետազոտել են 116 առողջ կամավորների ուղեղը: Նրանք տաքացրել են կամավորների ձեռքի կամ ոտքի կաշին՝ փորձարկելով ցավի զգայունությունը, ապա կատարվել է ուղեղի սկանավորում:


Պարզվել է, որ ուժեղ ցավը կապված է գլխուղեղի՝ ուշադրության կառավարման և ներքին մտքերի հետ կապված հատվածներում գորշ հեղուկի քիչ քանակության հետ: Հատկանշական է, որ գորշ նյութը վերամշակում է տեղեկությունները, իսկ սպիտակ նյութը պատասխանատու է ուղեղի տարբեր հատվածների միջև կապի համար: 

 

Ցավի ընկալումը կախված է գլխուղեղի առանձնահատկություններից