Չեչնիայի նախագահը հերթական անգամ ասել է, թե զինյալների առաջնորդ Դոկու Ումարովը մահացած է

13:15 • 17.01.14

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չեչեն զինյալների առաջնորդ Դոկու Ումարովը մահացած է, հայտնում է BBC-ն` նշելով, որ Կադիրովը դա անում է հերթական անգամ:

 

Այս անգամ նա վկայակոչել է զինյալներից գաղտնալսված տեղեկությունը, որից պարզ է դառնում, թե կարելի է ենթադրել Ումարովի մահվան մասին:

 

Կադիրովը մասնավորապես ասել է, թե իրենք վաղուց 99%-ով հավատացած էին, որ Ումարովը ոչնչացվել է գործողություններից մեկի ժամանակ: Բայց այժմ նաև դրա հաստատումը կա:

 

Կադիրովը նշել է նաև, որ դիակը դեռ չեն գտել, բայց փնտրում են:

Ումարովի մահվան մասին հայտարարվում է արդեն 8-րդ անգամ:
 

Հետաքրքիր է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն Interfax-ին հայտնել են, որ Ումարովի մահվան մասին տեղեկություն չունեն:

 

Այս անգամ Ումարովը շահարկումների առիթ է դառնում Սոչիի Օլիմպիադայի համատեքստում, որը խոստացել է խափանել այն ահաբեկչություններով: