ԱՄՆ-ում ոստիկանը գնդակահարել է իր ընտանիքին և ինքնասպան եղել
Ամերիկյան Սփենիշ-Ֆորկ քաղաքում ոստիկանության 34-ամյա սպա Ջոշուա Բորենը գնդակահարել է իր ընտանիքի անդամներին, ինչից հետո ինքնասպանություն է գործել: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հաղորդում է ոստիկանության լեյտենանտ Մեթյու Ջոնսոնը:
Ողբերգությունը ոստիկանի տանը տեղի է ունեցել հինգշաբթի օրը: Անհայտ պատճառներով տղամարդը գնդակահարել է 32-ամյա կնոջը՝ Քելլին, և 55-ամյա զոքանչին՝ Մերի Քինգին, ինչից հետո սառնասրտորեն սպանել է իր 7-ամյա տղային և 5-ամյա աղջկան, որից հետո ինքնասպան է եղել: Դեպքի վայրում չի հայտնաբերվել որևէ նամակ, որը կարող էր օգնել հետաքննությանը:
Ոստիկանության վարչությունում հավելել են, որ վերջին ամիսների ընթացքում ոստիկանը վեճ է ունեցել կնոջ հետ:










