Բրիտանիայի վարչապետը 2014 թվականի իր գլխավոր խնդիրն է համարել ճաղատությունը թաքցնելը

11:40 • 17.01.14

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը 2014 թվականի իր գլխավոր խնդիրն է համարել ճաղատությունը թաքցնելը, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Sky News-ին:

 

Westminster Correspondents dinner լրագրողների ամենամյա ընթրիքի ժամանակ, որտեղ Քեմերոնն առաջին անգամ է հայտնվել, նա հայտարարել է այս տարվա իր նպատակների մասին:

 

«Համար առաջին՝ ճաղատ հատվածը պետք է վերահսկողության տակ պահել»,- կատակել է Քեմերոնը՝ նշելով, որ դա կլինի այս տարվա իր առաջնահերթությունը: Դրանից հետո նա հայտարարել է, որ չգիտեր, որ այս տարի իր վարսավիրը ներառվել է Բրիտանական թագավորության օրդենի թեկնածուների ցանկում:

 

Վարչապետը նաև կատակել է Պահպանողական կուսակցությունից իր գործընկերոջ՝ Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի վերաբերյալ:

«Վերջին անգամ, երբ ես եղել եմ նման շքեղ ընթրիքի, Բորիսը (Ջոնսոն) գիշերվա մնացած հատվածը բանտում է անցկացրել»,- ասել է Քեմերոնը՝ հիշելով Օքսֆորդում ուսանողական տարիները:

 

BBC-ն նշում է, որ նման կատակներով Քեմերոնը և Ջոնսոնը փոխանակվել են ոչ մեկ անգամ: