Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին դուստր է ունեցել

15:58 • 17.01.14

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին` Զառա Ֆիլիպսը, լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, հայտնում է Лента-ն:

 

Ծննդաբերությունն անցել է Գլոսթերշիր կոմսությունում գտնվող Թագավորական հիվանդանոցում: Ֆիլիպսի ամուսինը` Մայքլ Թինդալը, ներկա է գտնվել դստեր ծնվելու ժամանակ:

 

Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչները հայտնել են, որ նորածնի անունը հայտնի կլինի ավելի ուշ: Բրիտանական գահի հավակնորդների թվում նորածինը 16-րդն է. հայտնի է, որ երեխային ոչ մի կոչում չի շնորհվի: