Կալիֆորնիայում 3D տպիչ են ստեղծել, որը կարող է 24 ժամում բնակելի տուն կառուցել (տեսանյութ)

08:30 • 18.01.14

Կալիֆորնիացի գյուտարարները վստահ են, որ շուտով կգա ժամանակը, երբ հնարավոր կլինի մեկ օրում բազմահարկ շենքեր կառուցել: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը՝ նորագույն հսկայական 3D տպիչի օգնությամբ արդեն հնարավոր է բետոնե տուն կառուցել 24 ժամում:


Խոշորածավալ տպիչի ստեղծողը հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Բերոկ Հոշնևիսն է, ում հայտնագործությունը կարող է օրերի ընթացքում իրական բնակելի շենք կառուցել: 

Հոշնևիսի տպիչն իրենից խոշոր մեքենա է ներկայացնում, որը լիցքավորում են բետոնով, ապա բետոնե խառնուրդի շերտերն իրար վրա են լցվում նախապես մշակված համակարգչային ծրագրի միջոցով: Շինարարներին մնում է միայն դուռ և լուսամուտ տեղադրել:


Ինչպես նշում է գյուտի հեղինակը՝ այն նախատեսված է շինարարության ոլորտում կիրառելու համար: Contour Crafting տեխնիկայի շնորհիվ, որով այն աշխատում է, հնարավոր է զգալիորեն կրճատել շինարարության ծախսերը:


Նրա խոսքով՝ այս տեխնոլոգիայի կիրառման ամենահեռանկարային ոլորտը Մարսի և Լուսնի վրա հնարավոր շինարարությունն է, քանի որ այնտեղ աշխատելու համար սարքին ո´չ թթվածին, ո´չ էլ հատուկ պայմաններ անհրաժեշտ կլինեն՝ ի տարբերություն սովորական շինարարների: 

 

 

Կալիֆորնիայում 3D տպիչ են ստեղծել, որը կարող է 24 ժամում բնակելի տուն կառուցել (տեսանյութ)