Առանձնապես խոշոր չափի՝ 927 կգ հերոինի մաքսանենգության գործով ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի. ԱԱԾ

18:34 • 18.01.14

Ի լրումն նախկինում հայտարարված առանձնապես խոշոր չափերով` 927 կգ հերոնի մաքսանենգության դեպքի հայտնում ենք, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն:

 

Այս մասին ասվում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: 

 

Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռևս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

 

Օսման Ուգուրլուն ձեբակալված է, նախաքննությունը շարունակվում է:

 

Հիշեցնենք, որ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինի արժեքը կազմում է շուրջ 100-200 մլն ԱՄՆ դոլար: Այն, ըստ գերատեսչության տվյալների, աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլ նաև տարածաշրջանում արձանագրված հայտնաբերումների առումով: