Ադրբեջանցի երկաթուղայինները հացադուլ են հայտարարել

13:40 • 18.01.14

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության աշխատակիցները հացադուլ են սկսել, տեղեկացնում է haqqin.az-ը։

 

Նրանց խոսքերով՝ հացադուլի պատճառն աշխատավարձի ուշացումն է, ինչպես նաև իրենց՝ միջազգային երթերից ներքին երթերի տեղափոխելը։

 

«Մենք բողոքի ակցիա անցկացրինք։ Դրանից հետո մեր գործընկերներին տարան ոստիկանական բաժին և պահանջեցին նշել կազմակերպիչների անունները։ Հացադուլ դեռևս մի քանի մարդ է հայտարարել, սակայն եթե մեր իրավունքները չվերականգնվեն, ապա դրան կմիանան բոլոր դժգոհողները»,-ասել է հացադուլի մասնակիցներից Ջավանշիր Գաֆարովը։

 

Նա նաև նշել է, որ ոստիկանությունը ձերբակալել է Բաքու-Հորադիզ գնացքի աշխատակիցներից մեկին։

«Այդ մարդը հայտարարել էր, որ գնացքն անսարք է, և դրա հետագա շահագործումն անվտանգ չէ ուղևորների կյանքի համար։ Սակայն նրան ձերբակալել են և տարել Բաքու»,-ասել է Գաֆարովը։