Հարյուրավոր բրիտանացի ուսուցիչներ մեղադրվում են աշակերտների հետ սեռական կապ ունենալու համար

00:59 • 18.01.14

Վերջին հինգ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում աշակերտների հետ ինտիմ կապ ունենալու մեղադրանքով աշխատանքից հեռացվել է մոտ 1000 ուսուցիչ, 254-ին ներկայացվել է պաշտոնական մեղադրանք:


Ինչպես հաղորդում է Russia Today-ը՝ զոհերից մեկը 15-ամյա Էլլան է, ով զրույցի մեջ նշել է, որ սիրահարված է եղել իր ուսուցչին, և այդ պատճառով նրան դուր է եկել ուսուցչի ուշադրությունը: Աղջկա խոսքով՝ նրանք համբուրվել են դասարանում, այնուհետև սկսել են հանդիպել դպրոցի պատերից դուրս:


Ուսուցիչը համոզել է Էլլային՝ սեռական հարաբերություն ունենալ՝ ասելով, թե մեծերն այդպես են ապացուցում իրենց սերը միմյանց նկատմամբ: Այժմ արդեն նախկին ուսուցիչն իր 12 տարվա կալանքն է անցկացնում բանտում:


Ինչպես  The Independent-ին հայտնել է Բրիտանիայի ազգային խորհրդի ուսուցիչների ղեկավար Քրիստին Բլոուերը՝ անհիմն մեղադրանքներից և անհասկանալի իրավիճակներից խուսափելու համար կարևոր է, որ հետաքննությունն անցկացվի արագ և պրոֆեսիոնալ: