Սիրիայի հարցով համաժողովը և Դավոսի ֆորումը Շվեյցարիայում չվերթների հետաձգման պատճառ կլինեն
Հաջորդ շաբաթ ավիաուղևորները, որոնց ճանապարհն անցնում է Շվեյցարիայի օդանավակայաններով, պետք է պատրաստ լինեն չվերթների մասսայական հետաձգման: Չվերթները կհետաձգվեն բացարձակապես ոչ անբարենպաստ եղանակային պայմանների կամ անձնակազմի գործադուլի պատճառով: Բարդ տրանսպորտային իրավիճակի պատճառը միջազգային մակարդակի միաժամանակ երկու ֆորումների անցկացումն է Դավոսում և Մոնտրյոյում, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հաղորդել են օդային հսկողության «Սքայգայդ» շվեյցարական կենտրոնում, «հազարավոր լրացուցիչ չվերթներ կիրականացվեն Դավոսի ֆորումի համար, ինչպես նաև ժամանակացույցում կան բազմաթիվ չվերթներ, որոնցով պատվիրակություններ կժամանեն Սիրիայի հարցով միջազգային վեհաժողովին»:
Բացի այդ Դավոսի վրա, որտեղ կժամանեն պետությունների և կառավարությունների մոտ 40 առաջնորդներ և Մոնտրեի վրա, որտեղ կժամանեն արտաքին գործերի 30-ից ավելի նախարարներ, հանդիպումների անցկացման ժամանակահատվածում կփակվի օդային տարածքը: Մոնտրյոյի վրա օդային տարածքը կփակվի հունվարի 21-ից 24-ը, իսկ Դավոսի վրա՝ հունվարի 20-ից 26-ը:
Այդ կապակացությամբ Շվեյցարիայի դիսպետչերական ծառայությունը զգուշացնում է, որ կանոնավոր չվերթների ուղևորները պետք է զինվեն համբերությամբ և պատրաստ լինեն «հետաձգումների և ժամանակի սահմանափակումների համապատասխանաբար հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում»:
Ընդհանուր առմամբ Դավոսի 44-րդ նիստին այս տարի ներկա կինեն 100 երկրներից 2,5 հազարից ավելի իշխանական կառույցների, բիզնես-էլիտաների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:










