Եգիպտոսում նախագահական ընտրություններ կանցկացվեն 2014թ.-ի մարտին

14:36 • 18.01.14

Եգիպտոսում 2014թ. մարտին նախագահական ընտրություններ կանցկացվեն, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։

 

Գործակալության տվյալներով՝ համապատասխան որոշումը շուտով կստորագրի երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը։

 

Ենթադրվում է, որ երկրի նոր Սահմանադրությունը հանդիսանում է վերջին քայլը՝ երկրում նախագահական ընտրությունների անցկացումից առաջ։


Հունվարի 15-ին Եգիպտոսում տեղի էր ունեցել նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեն։