«Եվրամայդանի» մասնակիցները դիմակներով ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի մոտ (տեսանյութ)
Ուկրաինայի՝ եվրոպական ուղղության կողմնակիցները նախագահական նստավայրի մոտ են հավաքվել դիմակներով, կապված ձեռքերով և խորհրդանշական փակված բերաններով, տեղեկացնում է Взгляд-ը։
Ցուցարարները ցանկացել են ցույց տալ, որ նման բան է սպառնում յուրաքանչյուրին, ով բնակվում է Ուկրաինայի տարածքում։
Արևմուտքը դարձյալ քննադատել է Ուկրաինային՝ նախօրեին Գերագույն ռադայում օրինագծի քվեարկության գործընթացի համար։
Ի պատասխան՝ Ուկրաինայի արտգործնախարարությունն արդեն Արևմուտքի գնահատականն իր ներքին գործերին միջամտություն է որակել, իսկ իշխող «Ռեգիոնների կուսակցությունը» ընդգծել է նոր օրենքի համապատասխանությունը ԵՄ-ում և ԱՄՆ-ում գործող նորմերին։
Ընդունված օրենքի շրջանակներում պատասխանատվություն է սահմանվել ծայրահեղականության, ռազմական հուշարձանների պղծման համար։
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը, «ազգային անվտանգության շահերից ելնելով», կասեցրել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը։
Դրանից հետո Կիևում և մի շարք այլ քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ էին սկսվել, որոնք շարունակվում են մինչ այժմ։










