«Ֆուկուսիմա-1»-ում ճառագայթման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ստրոնցիումի պարունակության ռեկորդային բարձր մակարդակ է գրանցվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Ջրի փորձանմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռադիոակտիվ նյութերի մակարդակը 2.7 մլն բեքերել է՝ մեկ լիտրում։
Ավելի վաղ այդ ցուցանիշը կազմել է 2.4 մլն բեքերել՝ մեկ լիտրում։ Հունվարի 9-ին վերցված ջրի նմուշներում ռադիոակտիվ նյութերի պարունակությունը կազմել է 2.2 բեքերել՝ մեկ լիտրում։
Այսինքն՝ նկատվում է այդ ցուցանիշի ավելացման միտում։
Որպեսզի կանխվի թունավոր գրունտային ջրերի ծով լցվելը, ТЕРСО օպերատոր ընկերությունն այն առափնյա հատվածից հեռու է մղում պոմպերի միջոցով։










