Գիտնականները թվարկել են այն ճարպերը, որոնք օգնում են նիհարել
Գիտնականները պնդում են, որ ոչ բոլոր ճարպերն են վտանգավոր կազմվածքի համար: Նրանք խորհուրդ չեն տալիս պահպանել քիչ ճարպերով դիետաներ՝ հավելելով, որ պարզապես` անրաժեշտ է ճիշտ ընտրել մթերքները:Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Նիհարելու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել մթերքներ, որոնք պարունակում են բուսական յուղ: Բացի այդ` մթերքները պետք չէ ենթարկել ջերմային վերամշակման, մասնավորապես` ընկույզը, արևածաղկի սերմերը, մրգերը, ինչպես նաև` ձիթապտուղը:
Անվնաս ճարպեր է պարունակում նաև դառը շոկոլադը, սակայն այն պետք է օգտագործել սահմանափակ քանակով:










