Հնդիկ նախարարի կինը մահացած է հայտնաբերվել՝ ամուսնու դավաճանության մասին լուրից մեկ օր անց

09:48 • 18.01.14

Հնդկաստանի մարդկային ռեսուրսների զարգացման նախարար Շաշի Տարուրի կինը՝ Սունանդա Պուշկարը, դեռևս չպարզված հանգամանքներում մահացած է հայտնաբերվել, հայտնում է gazeta.ru-ն՝ «Սինհուա» գործակալությանը հղումով։

 

Նրա դին հայտնաբերվել է Նյու Դելիի 5-աստղանի հյուրանոցներից մեկում։

 

Դեպքը տեղի է ունեցել լրատվամիջոցներում նախարարի և պակիստանցի լրագրողուհու միջև սիրավեպի մասին հաղորդագրությունից մեկ օր անց։


Այլ մանրամասներ հայտնի չեն։