Ղազախստանում մանկապղծության համար ձերբակալված բրիտանացին փորձել է ոչնչացնել ապացույցները
Մեծ Բրիտանիայի քաղաքացուն, ով կասկածվում է ղազախական Ուրալկսում մանկապղծություն կատարելու մեջ, չի հաջողվել վերացնել ապացույցները: Այս մասին հաղորդում է РосБалт-ը:
Տեսնելով իրավապահներին՝ 38-ամյա օտարերկրացին ջուր է լցրել համակարգչի, կրիչների, սկավառակների և տեսախցիկի վրա և փորձել է միկրոալիքային վառարանում վառել դրանք, սակայն իրավապահներին հաջողվել է գտնել երեխաների անբարո նկարները:
Ձերբակալված օտարերկրացին նավթագազային ընկերության աշխատակից է, ով Ուրալսկ էր եկել հունվարի 4-ին:










