Հյու Լորին որոշել է բոյկոտել ռուսական ապրանքները
Բրիտանացի դերասան և երաժիշտ Հյու Լորին, ով հայտնի է «Բժիշկ Հաուս» սերիալում կատարած դերով, իր թվիթերում դեմ է հանդես եկել ռուսական ապրանքներին: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Լորիի նման հայտարարության պատճառ է դարձել The Guardian-ի հոդվածը, որում խոսվում է Պուտինի` Սոչիի Օլիմպիական խաղերին մասնակցել ցանկացող համասեռամոլների նկատմամբ վերաբերմունքի մասին:
Նա նշել է, որ ռուսական ապրանքները միայն դեպրեսիա են առաջացնում: Ըստ դերասանի` նույնիսկ` ռուսական օղին պիտանի է միայն վառարանը մաքրելու համար:










