Նորվեգիայում կենդանիները սառել են սառնամանիքի ժամանակ (լուսանկարներ)
Նորվեգիայի հյուսիսային ափից մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող փոքր Լովունդ կղզու մոտ օվկիանոսի մի մասը սառել է՝ ստիպելով սառել հազարավոր ձկների, գրում է Daily Mail-ը:
Սակայն նորվեգական ջրերում ձկները միակ կենդանիները չեն, որ սառել են:
Եղջերուին գտել են ամբողջությամբ սառած: Հավանաբար, կենդանին փորձել է անցնել սառույցի վրայով, երբ այն կոտրվել է՝ նրան թակարդի մեջ գցելով սառցե ջրերում:
Սակայն միայն մեծ կենդանիները չէ, որ խնդիրներ ունեն նորվեգական խստաշունչ ձմեռների պատճառով, քանի որ փոքր կենդանիները, ինչպես, օրինակ, գորտերը, նույնպես սառել-մնացել են շարժման ընթացքում:
Ենթադրվում է, որ լուսանկարում երևացող գորտը փորձել է անցնել սառույցի վրայով, սակայն ամբողջությամբ սառել է շարժման ընթացքում:















