6 տոննա նավթ է արտահոսել Հյուսիսատլանտյան օվկիանոսի ջրերը
Մոտ 6 տոննա նավթ է արտահոսել Հյուսիսատլանտյան օվկիանոսի ջրերը՝ Hibernia նավթարդյունահանման հարթակում տեղի ունեցած արտահոսքի պատճառով։
Ինչպես հայտնում է korrespondent.net կայքը, այս մասին տեղեկացրել են Կանադայի իշխանությունները։ Հաղորդվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին ու դադարեցվել է հունվարի 1-ին։
Հարթակը գտնվում է Սենթ Ջոնս քաղաքից 315 կմ հեռավորության վրա։










