Opportunity մարսագնացի մոտ հայտնաբերված «թափառող քարը» ֆենոմեն է ճանաչվել

21:35 • 18.01.14

Խորհրդավոր սև-սպիտակ քարը, որը պատահաբար հայտնաբերվել է Opportunity մարսագնացի հարևանությամբ, որակավորվել է որպես երևույթ, որի բացատրությունը գիտնականները դժվարանում են տալ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Wired-ին:


Մարսագնացի աշխատանքների 10-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել առաքելության գիտական ղեկավար Սթիվ Սքվայրսը:


Ըստ գիտնականների` քարը պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ և մագնիում, ինչը բնորոշ չէ Մարսին: Բացի այդ` քարում մարգանցի պարունակությունը 2 անգամ ավելի շատ է, քան` մարսյան այլ ապարում:


Սքվայրեսը նշել է, որ այժմ քննարկվում է քարի հայտնվելու 2 տարբերակ. ըստ առաջին վարկածի` այն հայտնվել է մարսագնացի անիվի պատճառով, ըստ 2-րդ տարբերակի` դա կարող է երկնաքարային անձրևի հետևանք լինել:
 

Opportunity մարսագնացի մոտ հայտնաբերված «թափառող քարը» ֆենոմեն է ճանաչվել