Ռիգայում հազարավոր մարդիկ մասնակցում են «Գրքերի շղթա» ակցիային
Ռիգայում հազարավոր մարդիկ շաբաթ օրը մասնակցում են «Գրքերի շղթա» ակցիային: Նրանք ձեռքից ձեռք գրքեր են փոխանցում Լատվիայի ազգային գրադարանի հին շենքից Դաուգավայրի ձախ ափին գտնվող նոր շենքը: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով «Ռիգա-2014»-ին:
Ակցիան սկսվել է ժամը 12:00-ին: Բոլոր գրքերը, որոնք մասնակցում են կենդանի շղթային, հատուկ պատրաստվել են և փաթեթավորվել:
Միջոցառմանը մասնակցում են տարբեր տարիքի մարդիկ: Ակցիայի կազմակերպիչների հաշվարկով՝ յուրաքանչյուր գիրքը գրադարանի հին շենքից նոր շենք կհասնի մեկ ժամվա ընթացքում:
2014 թվականին Ռիգան դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: «Գրքերի շղթա» ակցիան նվիրված է այդ իրադարձությանը: Ազգային գրադարանի նոր շենքը՝ «Լույսի ամրոցը», այցելուների համար կբացվի օգոստոսին:










