Ռիո դե Ժանեյրոյում կայծակը «պոկել» է Փրկչի արձանի մատը

11:58 • 18.01.14

Կայծակը վնասել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Փրկչի հանրահայտ արձանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ «Ֆրանս պրես»-ին հղումով։

 

Հաղորդվում է, որ հինգշաբթի բրազիլական քաղաքում ուժեղ փոթորիկ է սկսվել։ Կայծակը հարվածել է արձանին, ինչի հետևանքով արձանի մատի ծայրը պոկվել է։

 

Նշվում է, որ արձանի վերականգնման աշխատանքները կսկսվեն հաջորդ ամիս։

 

Փրկչի արձանը գտնվում է Տիժուկա ազգային զբոսայգում, Կորկովադու լեռան ստորոտին։

 

Ավելի վաղ Tert.am-ը ներկայացրել էր լուսանկարների շարք, որոնք ֆիքսել են ֆոտոլրագրողները։