Ռուսաստանցի դեռահասի ստեղծած ծրագիրը գողացել է 110 միլիոն ամերիկացիների բանկային քարտերի տվյալները
Սանկտ Պետերբուրգում բնակվող դեռահասն ստեղծել է հատուկ վիրուսային ծրագիր, որի միջոցով գողացել է ամերիկյան Target Corp.-ի 110 միլիոն օգտատերերի բանկային քարտերի տվյալները: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին:
Ըստ համակարգչային անվտանգության ոլորտի IntelCrawler ընկերության` 2013 թվականի գարնանը 17-ամյա երիտասարդը գրել է Kaptoxa ծրագիրը և այն տեղադրել համացանցում:
Ցանկացած մարդ կարող էր գնել ծրագիրը 2,000 դոլարով, ինչպես նաև` հնարավոր էր զեղչեր ստանալ, եթե օգտատերը խոստանար կիսել նրա հետ եկամուտը: Ծրագիրը ներբեռնել են առնվազն` 60 անգամ:










