Ամերիկյան դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. տուժել են աշակերտներ (տեսանյութ)

10:14 • 18.01.14

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի դպրոցներից մեկում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է բարձր դասարանների 2 աշակերտ՝ 15 տարեկան տղա և աղջիկ, հայտնում է korrespondent.net-ը՝ Reuters-ին հղումով։

 

ԶԼՄ-ների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել դպրոցի մարզասրահում։ Բժիշկները հայտնում են, որ աշակերտների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք հոսպիտալացվել են։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։