Սնոուդենի սիրեցյալի հայրը հայտարարել է, որ նա իր աղջկան ճակատագրի քմահաճույքին է թողել
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն իր սիրեցյալ Լինդսի Միլսին ճակատագրի քմահաճույքին է թողել: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին, որը վկայակոչել է աղջկա հոր հայտարարությունը:
«Ինքը (Սնոուդենը) հայտարարել է, որ պատրաստվում է գործուղման գնալ մի քանի շաբաթով և կվերադառնա: Այն մասին, թե ինչ է եղել, Լինդսին իմացել է նորություններից»,- ասել է Ջոնաթան Միլսը: Նա հավելել է, որ աղջկան «թողել են ճակատագրի քմահաճույքին»:
Ջոնաթանի խսքով՝ Լինդսին վհատված է, քանի որ Սնոուդենը նրան լքել է: Նա նշել է, որ իր աղջիկն ու Սնոուդենը պլանավորում էին իրենց համատեղ ապագան: Ավելի վաղ Ջոնաթանն ասել էր, որ հանդիպել է Սնոուդենի հետ, և վերջինս նրան «ամաչկոտ» է թվացել:
Daily Mail թերթը հրապարակել է մի շարք տեսանյութեր, որտեղ Լինդսին երևում է ակումբում անկեղծ պարեր պարելիս: Ինչպես հաղորդում է թերթը, տեսանյութերը «լքված» աղջիկն ինքն է տեղադրել իր բլոգում:
Անցած տարվա օգոստոսին ԿՀՎ-ի նախկին աշխատակցի փաստաբանը հայտարարել էր, որ Սնոուդենը կարոտում է իր ամերիկացի ընկերուհուն:










