Ստեփանակերտի մոտ 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

11:53 • 18.01.14

Հունվարի 18-ին` ժամը 07:03-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում` Ստեփանակերտ քաղաքից 40 կմ հյուսիս: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության` 40.140 և արևելյան երկայնության` 46.720:

 

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

 

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: