Արևի ակտիվությունը հասել է վերջին 100 տարվա նվազագույնին

20:42 • 18.01.14

Եղանակային փոփոխությունների մասնագետները զգուշացնում են, որ 2014 թվականին արևային «քունը» կարող է հանգեցնել փոքրիկ սառցե դարաշրջանի: Նմանօրինակ իրավիճակ ստեղծվել էր 1645 թվականին, երբ ամբողջովին սառել էր լոնդոնյան Թեմզա գետը: Այս մասին գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Գիտնականները պնդում են, որ արևային ակտիվությունը հետևում է կրկնվող շղթային, սակայն արևային ցիկլն անկայուն է, և ակտիվության հաջորդը փուլը դժվար է կանխորոշել: Rutherford Appleton Laboratory-ի գիտնական Ռիչարդ Հարրիսոնը պատմել է, որ 30 տարվա ընթացքում ցուցանիշների նման անկում չի արձանագրել:


Ըստ NASA-ի տվյալների` նման դեպքեր Արևի հետ տեղի են ունեցել վաղ անցյալում. թեև գործակալությունն անցյալ տարի  2014-ն անվանել էր առավելագույն ակտիվության տարի, տվյալներն այժմ վկայում են հակառակի մասին: